Հայկական ժողովրդական երգեր. «Ելայ տանիս» պարերգը
Այսօր ձեզ ենք ներկայացնում հայ ժողովրդական «Ելայ տանիս» պարերգը, որը մեզ է հասել Կոմիտասի գրառմամբ ու մշակմամբ։ Երգը տրուած է հնագոյն երաժշտութեան «Շարական» անսամբլի կատարմամբ, որի գեղարուեստական ղեկավար եւ դիրիժոր Դանիէլ Երաժիշտը, մեզ հետ զրոյցի ընթացքում, ասաց․ «Մշակումը կատարելիս ես ոչ մի նոտայի ձեռք չեմ տուել, միայն փոխնիփոխ հնչում են տարբեր գործիքներ՝ երգի հետ կամ երգի տների արանքում: Յատկապէս շատ եմ օգտագործել բլոկ-ֆլեյտա, որ շատ չճնշող, թեթեւ, ճախրող հնչողութիւն ունի, ինչպէս արձագանք»:
Կոմիտասը նշում չունի, թէ Հայաստանի որ գաւառում է գրառել այս երգը։ Իսկ բովանդակութեան մէջ տեսնում ենք այսպիսի պատկեր․ սիրահար երիտասարդը (տղայ կամ աղջիկ) յայտնում է, որ ելել է իր եարի տան տանիքը, երդիկի քարը ոտքով մի կողմ է գլորել եւ ներս նայել։ Տեսնելով, որեարը տանը չէ, նստել ու լաց է եղել։ Դրանից յետոյ, տուն գնալով, գիշերը երկար ժամանակ անքուն է անցկացրել, իսկ երբ քնել է, երազում տեսել է, որ ուխտի է գնացել մի սրբավայր ու Աստծուն խնդրել՝ իրեն հասցնել իր եարին։
Երգը ներկայացուած է «Շարական» անսամբլի կատարմամբ։
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ.