2022.12.01 Musica popolare armena

Հայկական ժողովրդական երգեր. «Հալել եմ եղը» երգը,

Համագործակցութեամբ Հայաստանի Ռատիօ Մարիամի լրագրող` Արշակ Ադամեանին կը ներկայացնենք հայկական ժողովրդական երգերուն նուիրուած շաբաթական հաղորդաշարը (145)
Ունկնդրէ հաղորդաշարը

Այսօր ներկայացնում ենք «Հալել եմ եղը» երգը, որը գրի է առնուել Եղուարդում՝ Թամար Ալաւերդեանից:

Նրանում ջահել աղջիկը թէեւ աշխատում է տանը, իւղ է հալեցրել եւ լցրել է կճուճների մէջ, տարել, դրել է մառանում՝ դրա համար յատկացուած տեղը, սակայն նրա ուշքն ու միտքը իր սիրած տղայի հետ է: Այս է պատճառը, որ ամբողջ երգի ընթացքում մէկ խօսում է իր աշխատանքի, մէկ էլ իր սիրոյ մասին:

Այսպէս, աշխատանքի ընթացքում իր եարին կարոտած, յիշում է, թէ ինչպէս էր Ծաղկեվանքի ձորում, երեւի տղային թաքուն հետեւելիս, կորել խոր-խոր տեղերում։ (Ծաղկեվանքը, ի դէպ, գտնւում է Արայի լեռան վրայ, մի քարանձաւի մէջ): Այնտեղ, զուլալ ջրով մի աղբիւրի մօտ, տղայի քայլած տեղերից ծաղիկներ է քաղել եւ ամէն տեսակից մէկ-մէկ հատ պահել, որպէս նուիրական մի հուշ այդ օրից: Յետոյ, կարծես, իր ծնողներին է դիմում, թէ՝ տղային տեսէ՛ք, աղջկան տուէ՛ք: Կարծես, վստահ է, որ իր սիրած տղան այնքան արժանիքներ ունի, որ ծնողներն առանց վարանելու կը համաձայնեն:

Ապա կանչում է սոխակին ու խնդրում, որ իր համար երգի եարի սիրած երգը, ապա թռչի նրա մօտ՝ երգելու եւ դրա հետ բարեւ տանելու սիրած տղային:

Երգը ներկայացուած է «Ակունք» անսամբլի կատարմամբ։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ.

14/06/2026, 07:27