Հայկական ժողովրդական երգեր. «Բարեխօսութեամբ Մօր Քո եւ Կուսի» շարականը
[ Audio Embed Ունկնդրէ հաղորդաշարը]
Այսօր ձեզ ներկայացնում ենք հայ ժողովրդական «Խլբանէ» պարերգը, որն աւադուել է Խնուսի հայութիւնից։
«Խըլբանէ» բառն աւելի յաճախ հանդիպում է «ղալբ» ձեւով եւ նշանակում է խարդախ, անազնիւ: Բանն այն է, որ երգի հերոսը չի սիրում աշխատել, ծոյլ է եւ ամէն պատճառ բերում է, որպէս զի խուսափի անգամ ամենաթեթեւ աշխատանքից: Նա որսի չի կարող գնալ, որովհետեւ հրացանն անսարք է եւ չի կրակում, թել մանել չի կարող, որովհետեւ տատից մնացած թել մանելու սարքը՝ քարմանը փչացել է, հողը վարել նոյնպէս չի կարող, որովհետեւ պապից մնացած գութանն է շարքից դուրս եկել, և հնարաւոր չէ դրանով աշխատել. մանաւանդ որ եզներն էլ արձակած են, լծված չեն, ո՞վ պէտք է լծի:
Այդպէս էլ հանդում ու արտում մշակներն այլեւս «չեն աշխատում, որովհետեւ քաղցած են մնացել եւ մէկը չկայ, որ նրանց շորւա՝ մսով ու բրնձով ապուր տանի», - բողոքում է մեր անազնիւ անբանը:
Այսպիսով, այս ալարկոտ մարդը ոչ միայն ինքը չի աշխատում, այլեւ անգամ չի օգնում միւսներին, որ գոնէ նրանք աշխատեն եւ օրուայ կէսն աշխատելուց ուժասպառուած ու քաղցած չմնան:
Այս պարերգով հայ մարդը ծաղրում է ծուլութիւնը՝ աշխատաւոր մարդու թշնամուն, ցոյց է տալիս դրա վատ հետեւանքները, թէ ինչպէս կարող է նախնիներից ստացած ժառանգութիւնը, կարողութիւնը փչանալ, ժանգոտուել ու դառնալ անպէտք խոտան, եթէ ընկնում է ծոյլ ժառանգի ձեռքը, թէ ինչպէս կարող է մեծերից ստացած տնտեսութիւնը արագ կերպով քայքայուել՝ երկար ժամանակ արժանանալով անխնամ վերաբերմունքի:
Երգը ներկայացուած է Հայրիկ Մուրադեանի կատարմամբ։
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ