2022.12.01 Musica popolare armena

Հայկական ժողովրդական երգեր. «Ամպել ա կամար-կամար» երգը

Համագործակցութեամբ Հայաստանի Ռատիօ Մարիամի լրագրող` Արշակ Ադամեանին կը ներկայացնենք հայկական ժողովրդական երգերուն նուիրուած շաբաթական հաղորդաշարը (138)
Ունկնդրէ հաղորդաշարը

Այսօր ներկայացնենք Կոմիտասի գրառած երգերից մէկը, որ կոչւում է «Ամպել ա կամար-կամար»։

Նրա հերոսուհին ջահել սիրահար աղջիկ է՝ Ծաղկեվանքի ձորից, այսինքն Արայի լեռան շրջակայքի գիւղերից մէկից: Նա հիացական խօսքեր է ասում իր սիրած տղայի, նրա ոսկէ գօտու, բարձր հասակի, ազնուական կեցուածքի մասին և ասում, որ իր յարի, նրան հասնելու համար եօթ տարի պաս է պահել: Երգի տողերից մէկում ասում է «Սոյիդ մեռնեմ»: Այս արտայայտութիւնը շատ է հանդիպում մեր ժողովրդական երգերում: «Սոյ» նշանակում է ցեղ, ազնիւ ցեղ: Այնուհետև աւելացնում է, որ շուտով, հենց աշուն եկաւ՝ կառնի նրան: Ապա հիացական խօսքեր է ասում տղայի բարձր հասակի, գեղեցիկ կեցուածքի մասին, միաժամանակ մտավախութիւն յայտնելով, թէ ինչպէս մեծ բաղի ծառերից են խնձոր քաղում, տանում, յանկարծ այդպէս էլ իրեն չտանեն ուրիշները, ասենք՝ հայրը յանկարծ իրեն ուրիշ տղայի հետ չպսակի: Իսկ վերջում, կարծես փարատելով իր կասկածները, լաւատեսօրէն յայտնում է, որ խօսք է տուել տղային, ուրեմն կառնի նրան:

Ռոբերտ Աթայանը յայտնում է, որ այս երգի տարբերակներից մէկը Կոմիտասը գրի է առել Հառիճում:

Երգը ներկայացնում ենք Վարուժան Մարգարեանի կատարմամբ։ Դաշնամուրով նուագակցում է Վաչէ Շարաֆեանը։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

19/04/2026, 07:08