2022.12.01 Musica popolare armena

Հայկական ժողովրդական երգեր. «Հայրապետական մաղթանք» երգը

Համագործակցութեամբ Հայաստանի Ռատիօ Մարիամի լրագրող` Արշակ Ադամեանին կը ներկայացնենք հայկական ժողովրդական երգերուն նուիրուած շաբաթական հաղորդաշարը (136 bis)
Ունկնդրէ հաղորդաշարը

Այսօր ներկայացնում ենք Կոմիտաս վարդապետի «Հայրապետական մաղթանք» երգը, որը յայտնի է նաեւ «Ազգային օրհներգ» վերնագրով։ Ինչպէս հաղորդում է Ռոբերտ Աթայեանը, Կոմիտասի վաղ շրջանի ստեղծագործութիւններից է, որը ոսկետառ հայկական ձայնանիշերով յաւելուել է «Արարատ» ամսագրի 1895 թ. ապրիլ ամսի համարին: Այնտեղ նշուել է, որ խօսքերի հեղինակը Արշակ Թաշճեանն է (սովորել է Էջմիածնի ճեմարանում), իսկ երաժշտութիւնը Կոմիտաս Վարդապետինն է:

Այս խմբերգը լայնօրէն տարածուել է Էջմիածնից դուրս, հայաբնակ կենտրոններում:

Սա փոքրիկ երգ է, կարճ տեքստով, որի խօսքերի առաջին տողերում Ամենաբարձրեալից խնդրւում է լսել ամէն հայի սրտից բխած այս ձայնը եւ երկար կեանք տալ հայրապետին, հայ ժողովրդի հոգեւոր հօրը: Երգի երկրորդ հատուածում Տիրոջից խնդրւում է անսասան պահել Իր իսկ ստեղծած Մայր Աթոռը: Չէ՞ որ ըստ աւանդութեան Հայոց առաջին կաթողիկոսը դարձած Գրիգոր Լուսաւորչին տեսիլք է երեւում, որով նրան պատգամ է յղւում, թէ որտեղ պէտք է կառուցուի տաճարը։

Կոմիտասն այս երգը մշակել է մեղեդային մի քանի տարբերակով, որոնցից մէկն է ներկայացուած այստեղ՝ «Յայսմաւուրք» երգչախմբի կատարմամբ։ Խմբավար՝ Միհրան Ղազելեան։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

29/03/2026, 07:13