Որոնել

2022.12.01 Musica popolare armena

Հայկական ժողովրդական երգեր. «Պուճուր աղջիկ սևաւոր» երգը

Համագործակցութեամբ Հայաստանի Ռատիօ Մարիամի լրագրող` Արշակ Ադամեանին կը ներկայացնենք հայկական ժողովրդական երգերուն նուիրուած շաբաթական հաղորդաշարը (129)
Ունկնդրէ հաղորդաշարը

Այսօր ներկայացնում ենք հայ ժողովրդական «Պուճուր աղջիկ սևաւոր» երգը, որը մեզ հասել է Կոմիտասի գրառմամբ և մշակմամբ։ Երգի մասին զրուցելիս Հայաստանի պետական կամերային երգչախմբի խմբավար Ռոբերտ Մլքեյանը ասաց․ «Ծիսական, աշխատանքային ու հոգևոր երգերից բացի կոմիտասեան ժառանգութեան մէջ կան նաև քնարական երգեր, որոնց մէջ մտնում են սիրային երգերը, ողբերգերը... յստակ սահմանազատում չկայ, բոլոր քնարական երգերի մէջ էլ սիրոյ արտայայտութիւնը կա, ուղղակի մի տեղ ուրախութեան տեսքով է, մի տեղ՝ ցաւի: Օրինակ «Առնեմ էրթամ իմ յարը» երգը երջանիկ սիրոյ մասին է. «առնեմ էրթամ էն սարը՝ սեր անելով իմ յարը»: Կան նաև երգեր, որոնցում նկարագրւում են սարսափելի դէպքեր:

«Պուճուր աղջիկ սևաւորն» էլ այս քնարական ողբերգերից է: Ինչո՞ւ սևաւոր. որովհետև ինքը իր ուզած տղայի հետ չպիտի ամուսնանայ: Ինքը ստիպուած է ամուսնանալ մէկ ուրիշի հետ, իսկ իր սիրած տղան, յարը անհասանելի է: Դրա համար էլ ինքը սևաւոր է: Երգի բառերի մէջ ամբողջութեամբ բացատրութիւն չի տալիս, բայց դրա խնդիրը չկայ էլ, պարզ է, որ աղջիկը չի կարող երբևէ տեսնել իր երջանկութիւնը»:

Երգը ներկայացուած է Հայաստանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ։ Խմբավար՝ Ռոբերտ Մլքեյան։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

01/02/2026, 08:04