Հայկական ժողովրդական երգեր. Մովսէս Խորենացու «Այսօր տօն է Սուրբ Ծննդեան» շարականը
Այսօր ներկայացնում ենք Մովսէս Խորենացու «Այսօր տօն է Սուրբ Ծննդեան» շարականը։
Այն բաւականին ծաւալուն է եւ երկարութիւնից խուսափելու համար յաճախ երգւում է մի քանի քառատող։
Երգուող հատուածներից մէկում պարզապէս աւետւում է, որ այսօր մեր Տիրոջ Սուրբ Ծննդեան տօնն է, այնուհետեւ ասւում է, որ այս օրը արդարութեան երեւաց մարդկանց մէջ, եւ անապական Սուրբ Կոյսը ծնեց, բերեց անմահ արքային։ Ամէն տողի աւարտին ասւում է «Աւետիս», որ նշանակում է բարի լուր։
Պարզ կառուցուածքով այս շարականով Մովսէս Խորենացին իր ժամանակների հաւատաւոր ժողովրդին ցանկացել է փոխանցել օրուայ խորհուրդը։ Քրիստոնէութեան ընդունման առաջին դարերում շարականագիրներն այդ նպատակն ունէին՝ երգի միջոցով տեղեկացնել ժողովրդին օրուայ խորհրդի մասին։
Շարականը ներկայացուած է հնագոյն երաժշտութեան «Գանձեր» համոյթի կատարմամբ։ Մենակատարը Գէորգ Հունանեանն է։ Գեղարուեստական ղեկավար եւ դիրիժոր՝ Դանիէլ Երաժիշտ։
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ