Որոնել

2022.12.01 Musica popolare armena

Հայկական ժողովրդական երգեր. «Մեր բաղը ծառ ա» և «Իմ չինար եարին» երգերը

Համագործակցութեամբ Հայաստանի Ռատիօ Մարիամի լրագրող` Արշակ Ադամեանին կը ներկայացնենք հայկական ժողովրդական երգերուն նուիրուած շաբաթական հաղորդաշարը (125)
Ունկնդրէ լուրը

Այսօր ներկայացնում ենք Կոմիտասի գրառած երկու երգ, որոնք, ինչպէս երգվել են ժողովրդի շրջանում, այնպէս էլ մշակել է Կոմիտասը «Մեր բաղը ծառ ա» և «Իմ չինար եարին»։

Երգը կայ Ռոբերտ Աթայեանի հրատարակած կոմիտասեան երգերի Ժ հատորում: Սա տղայի եւ աղջկայ սիրային փոխերգ է: Իրականում երկու երգերի միացութիւն է, ինչպէս նշեցինք, որի մասերը, սակայն, ժողովրդական կենցաղում էլ երգուել են միասին: Աղջիկը, կարծես, ինչ-որ առիթով խռովել է տղայից եւ սկսում է թուել իր առաւելութիւններն ու, ի հակադրութիւն դրանց, տղայի՝ իբր թէ պակասութիւնները: Նա ասում է, թէ իրենց բաղում շատ ծառեր կան, իսկ տղայի բաղում միայն քարեր են: Իրենց բաղում ծառերի տակ վարդերի բուրաստան է, իսկ տղայենց բաղում չոր ու տգեղ հարդ է լցուած: Ապա ասում է, թէ ինքը նոր բացուած մի կոկոն ասես լինի, մինչդեռ տղան մաշուած թաղիքի է նման: Այդքանը բաւական չէ, դեռ տղան էլ իր եղբօր ծառան է, այսինքն դասակարգով էլ ինքը վեր է նրանից:

Կարծես, աղջկան ինչ-որ բան շատ է բարկացրել, եւ նման խօսքերով պարզապէս ձգտում է խայթել տղային: Սակայն տղան չի նեղանում աղջկանից, այլ միայն աղջկայ արած ամէն մի համեմատութիւնից յետոյ գորովանքով ու զուարթութեամբ հարց է տալիս, թէ՝ այդ ո՞վ է իր չինարի պէս բարձրահասակ ու գովական եարին չար խօսք ասել, նրան նեղացրել:

Երգը ներկայացուած է Երեւանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ։ Խմբավար՝ Յարութիւն Թոփիկեան։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

21/12/2025, 07:11