Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսուեց Գերագոյն հոգևոր խորհրդի ժողով
Նոյեմբերի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահութեամբ, սկսուեց Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը:
Ժողովը բացուեց Տէրունական աղօթքով, որից յետոյ Գերագոյն հոգևոր խորհրդի հոգևորական և աշխարհական անդամներին իր օրհնութիւնն ու բարեմաղթանքները փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ իր գնահատանքը յայտնելով ԳՀԽ անդամներին Սուրբ Եկեղեցուն բերուող օգտակար ծառայութեան համար և արդիւնաւոր ընթացք մաղթելով ժողովի աշխատանքներին։
Ժողովի օրակարգում ընդգրկուած են հայրենական կեանքի մարտահրաւէրներին, հակաեկեղեցական արշաւին, ապօրինաբար ազատազրկուած եկեղեցականների և հայորդիների նկատմամբ ընթացող իրաւական գործընթացներին ու նրանց իրաւունքների պաշտպանութեանը, Ադրբեջանում ապօրինաբար պահուող գերիների, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգութեան և ազգային ինքնութեան պահպանման, Եկեղեցու վարչական, կարգապահական խնդիրներին, ինչպէս նաև Նուիրապետական Աթոռների ու թեմերի գործունէութեանն առնչուող հարցեր։
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ