Հայկական ժողովրդական երգեր .«Նահատակ բարի» շարականը
Այսօր ներկայացնենք VII-VIII դարերի շարականագիր Յովհան Օձնեցու «Նահատակ բարի» շարականը՝ նուիրուած Ստեփանոս Նախավկային։
Ստեփանոս Նախավկան (5-34 թթ․) Ընդհանրական եկեղեցու սրբերի մէջ առանձնանում է որպէս առաջին նահատակ, որը, յանուն անքրիստոնէութեան, քարկոծուելով սպանեց, և նախասարկաւագ, քանի որ ժողովրդի կողմից ընտրուած առաջին եօթ սարկաւագներից մէկն էր:
Նրան յիշատակում է Ղուկաս աւետարանիչը՝ իբրև հաւատով և Սուրբ Հոգով լցուած մի մարդու։ Իսկ «Վարք Սրբոց»-ում պատմւում է, որ նա Յիսուս Քրիստոսին տեսել ու երկրպագութիւն է մատուցել այն պահին, երբ Փրկիչը Կայափեա քահանայապետի ատեանի առջև էր: Երբ Քրիստոս դուրս է գալիս ատեանից, Ստեփանոսն իր գլխի ծածկոցը փռում է նրա ոտքերի առջև:
Ըստ աւանդութեան Սուրբ Ստեփանոսը ներկայ է եղել նաև Փրկչի խաչելութեանն ու թաղմանը։ Նա նաև առաքեալների հետ էր, երբ Յարութեան աւետիսն ստացան: Ստեփանոսին մկրտել ու այդ անունն են տուել Պետրոս եւ Յովհաննէս առաքեալները: Մկրտութեան ժամանակ ջրի վրայ լուսեղէն պսակ է երևում, որի առթիւ էլ սրբին կոչում են Ստեփանոս, որը յունարէն նշանակում է «պսակ»:
Նրա նուիրուածութիւնը, խիզախութիւնը, Սուրբ հոգով լցուած իմաստութիւնը շարժել է հրեաների նախանձը և նրան յանիրավի մեղադրել ու դատապարտել են մահուան: Սուրբ Ստեփանոսը նահատակուել Երուսաղեմի շրջակայքում: Սրբի վերջին բառերն են եղել՝ «Ահա տեսնում եմ երկինքը բացուած և մարդու Որդուն, որ կանգնած է Աստուծոյ աջ կողմը»։
Նա հայ ժողովրդի սիրելի սրբերից է, նրան են նվիրուած պատմական Հայաստանի տարբեր վայրերում կառուցուած նշանաւոր շատ վանքեր ու եկեղեցիներ:
Հայկական շարակնոցում յատուկ կանոն է սահմանել՝ նուիրուած Սուրբ Ստեփանոսին: Նշանաւոր է յատկապէս Յովհան Օձնեցու՝ սրբին նուիրուած եօթ շարականներից բաղկացած կանոնը, որոնցից մեկն էլ այս «Նահատակ բարի» շարականն է։ Դրանցից բոլորում շարականագիր Օձնեցին Սուրբ Ստեփանոսին ներկայացնում է որպէս խիզախ ու իմաստուն հաւատացեալ, որը մարտնչում և յաղթում է թշնամուն, իսկ նահատակութիւնից յետոյ դառնում բարեխօս՝ բոլոր քրիստոնեաների համար:
Շարականը ներկայացուած է Անահիտ Պապայեանի կատարմամբ՝ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի կազմում։ Ղեկավար՝ Տիգրան Հեքեքեան։
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ