Որոնել

2022.12.01 Musica popolare armena

Հայկական ժողովրդական երգեր. Ով Զարմանալի շարականը

Համագործակցութեամբ Հայաստանի Ռատիօ Մարիամի լրագրող` Արշակ Ադամեանին կը ներկայացնենք հայկական ժողովրդական երգերուն նուիրուած շաբաթական հաղորդաշարը (86)
Ունկնդրէ հաղորդաշարը

Այսօր ներկայացնում ենք ԺԲ դարի հայոց կաթողիկոս Գրիգոր Պահլաւունու (1093-1166) «Ով զարմանալի» շարականը։

Գրիգոր Գ Պահլաւունին յայտնի է իր գրական գործունէութեամբ։ Գրել է բազմաթիւ շարականներ ու տաղեր։ Նրա գրչին են պատկանում «Շարակնոց»-ի Աստուածածնի Աւետեաց «Խորհուրդ անճառ» եւ Երկրորդ Ծաղկազարդի «Մեծահրաշ այս խորհուրդ» կանոնները, ինչպէս նաեւ «Գանձարան»-ի Գրիգոր Ա Լուսաւորչին նուիրուած «Ի յելս արևու արև ծագեցաւ մեզ արևմտից» եւ Ջրօրհնէքի «Ով զարմանալի» շարականները։ Վերջինը, որ մեզ է հասել մեղեդիով յանդերձ, հայ տաղերգութեան գոհարներից է՝ օժտուած երաժշտա-բանաստեղծական բացառիկ արժանիքներով, որտեղ դրսեւորուել են կիլիկեան երգարուեստին բնորոշ առանձնայատկութիւնները։ Շարականում ասւում է, որ զարմանալի մի խորհուրդ ունի այն պահը, երբ ամէն ինչի արարիչ Աստուած եկել էր Յորդանան գետը եւ կամենում էր մկրտուել: Իսկ Յովհաննէս Մկրտիչը չէր ուզում յանձն առնել:

Շարականը ներկայացուած է Վարուժան Մարգարեանի կատարմամբ։ Երգեհոնահար՝ Վաչէ Շարաֆեան։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

16/02/2025, 07:47