Լոս Անջելեսի հայկական 45-ամեայ դպրոցն ամբողջութեամբ մոխրացել է
Լոս Անջելեսի աննախադէպ հրդեհից հազարաւոր կառոյցներու շարքում վնասուել են հայերի տներ, խանութներ, հայկական կազմակերպութիւններ:
Մասնաւորապէս յայտնի է, որ Ալթադենայում գտնուող «Սահակ-Մեսրոպ Հայ Քրիստոնեայ» դպրոցի շէնքերն ամբողջութեամբ մոխրացել են: Դպրոցը Լոս Անջելեսի հնագոյն կրթական կենտրոններից է, հիմնել են համայնքի մի խումբ հաւատացեալ գործիչներ: Այն ունի մանկապարտէզ եւ միջին բաժին։ Անգլերէնով դասաւանդող պետական ծրագրին զուգահեռ այնտեղ ուսուցանւում են հայոց լեզու, պատմութիւն, կրօն։
Այս տարի դպրոցը նշելու էր իր հիմնադրման 45-ամեակը, իսկ վերջին միջոցառումը դպրոցում տեղի էր ունեցել Նոր տարուն. աշակերտներն ուսուցիչների հետ մի շարք միջոցառումներով եւ քրիստոնէական ձեռնարկներով նշանաւորել են 2025-ի գալուստը:
Այսօր հարիւրաւոր աշակերտներ եւ ուսուցիչներ սգում են սիրելի դպրոցի կորուստը: «Սահակ-Մեսրոպ Հայ Քրիստոնեայ» դպրոցը պատկանում է Հայ Աւետարանական համայնքին: Առայժմ յայտնի չէ՝ ինչպէս են շարունակելու աշակերտներն իրենց ուսումը:
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ