Որոնել

2025.06.26 Riunione con i Membri del Consiglio Ordinario della Segreteria Generale del Sinodo

Սիւնհոդոսականութիւնը ոճ է, վերաբերմունք, որն օգնում է մեզ լինել Եկեղեցի․ Լեւոն ԺԴ․

Այսօր Սրբազան Քահանայապետը ողջոյնի խօսք ուղղեց Եպիսկոպոսների Սինոդի Ընդհանուր Քարտուղարութեան Սովորական Խորհրդի Ժողովի մասնակիցներին․ Եպիսկոպոսների ժողովը բնական կերպով պահպանում է իր պաշտօնական կերպարանքը։ Դուք այն մարմինն էք, որը նշանակուած է հաւաքելու այդ պտուղները եւ ապագային ուղղուած խորհրդածութիւններ անելու համար
Ունկնդրէ լուրը

Մարիամ Երեմեան - Վատիկան

2025 թուականի Յունիսի 26-ին, Լեւոն ԺԴ․ Սրբազան Քահանայապետը մասնակցեց եւ հակիրճ ողջոյնի խօսք ուղղեց Եպիսկոպոսների Սինոդի Ընդհանուր Քարտուղարութեան Սովորական Խորհրդի Ժողովի մասնակիցներին։

Ափսոսանք յայտնելով, որ չի կարող նրանց հետ Ժողովի ողջ ընթացքում մնալ, Սրբազան Քահանայապետը իր խօսքում ի մասնաւորի յիշեց Ֆրանչիսկոս Պապին։

«Ֆրանչիսկոս Պապը նոր թափ է հաղորդել Եպիսկոպոսների Սինոդին՝ յղում անելով, ինչպէս բազմիցս նա է նշել, Սուրբ Պօղոս Զ-ին։ Եւ նրա մեզ թողած ժառանգութիւնը, ինձ թւում է, այս է. սիւնհոդոսականութիւնը ոճ է, վերաբերմունք, որն օգնում է մեզ լինել Եկեղեցի՝ խթանելով մասնակցութեան եւ հաղորդութեան իսկական փորձառութիւնները»։

«Իր Քահանայապետութեան օրօք Ֆրանչիսկոս Պապը այս հայեցակարգը առաջ է քաշել տարբեր Սինոդալ ժողովներում, յատկապէս ընտանիքի վերաբերեալ ժողովներում, ներմուծելով ապա այն դէպի նորագոյն ուղի, որը նուիրուած է հենց սիւնհոդոսականութեանը» ասաց Լեւոն ԺԴ. ապա շեշտեց, որ Եպիսկոպոսների ժողովը բնական կերպով պահպանելով իր պաշտօնական կերպարանքը, միաժամանակ հարստանում է այս ժամանակաշրջանում հասունացած պտուղներով։

«Դուք այն մարմինն էք, որը նշանակուած է այդ պտուղները հաւաքելու եւ ապագային ուղղուած խորհրդածութիւններ անելու համար։ Ես ձեզ խրախուսում եմ այս աշխատանքում, աղօթում եմ, որ այն լինի արդիւնաւէտ, նախապէս շնորհակալ եմ ձեզ» դարձան Լեւոն ԺԴ. եզրափակիչ խօսքերը։

 

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

26/06/2025, 16:12