Որոնել

Քահանաների հոգևոր կրթութեան օրեր Քահանաների հոգևոր կրթութեան օրեր 

Քահանաների հոգևոր կրթութեան օրեր՝ Սուրբ Ծննդեան տօնին ընդառաջ և քահանայից ընդհանուր ժողով

Հոգևոր կրթութիւնն անցկացուեց Յիսուսեան միաբանութեան հիմնադիր Սբ. Իգնատիոս Լոյոլացու Հոգևոր վարժանքների մեթոդներով: Քահանաներին առաջարկուեցին աւետարանական 6 հատուածներ՝ վարժանքներ կատարելու, այսինքն՝ խորհրդածութիւն և մտածական աղօթքներ կատարելու համար, ինչպէս նաև խղճի քննութեան մի քանի կէտեր: Ըստ աւետարանական հատուածների առանձնացուած թեմաները հետևեալն էին.

«Խօսի՛ր, Տէր, քո ծառան լսում է», Ա Թգվ. 3:1-10

2025թ. դեկտեմբերի 8-11-ը Երևանի Հայ Կաթողիկէ Առաջնորդարանում հոգևոր դասը մասնակցեց հոգևոր կրթութեան, որը, Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկեանի հրաւէրով, վարեց Ռուսաստանի ասիական մասի և Հիւսիսային շրջանների հայ կաթողիկէների նորանշանակ ժողովրդապետ, Հիսուսիան միաբան Հ. Հովսեփ Վրդ. Մելիքսեթյանը: Հոգևոր կրթության բնաբանը Սամուել մարգարեի խոսքն էր՝ ուղղված Աստծուն. «Խոսի՛ր, Տեր, քո ծառան լսում է», Ա Թգվ. 3:1-10:

Հոգևոր կրթութիւնն անցկացուեց Յիսուսեան միաբանութեան հիմնադիր Սբ. Իգնատիոս Լոյոլացու Հոգևոր վարժանքների մեթոդներով: Քահանաներին առաջարկուեցին աւետարանական 6 հատուածներ՝ վարժանքներ կատարելու, այսինքն՝ խորհրդածութիւն և մտածական աղօթքներ կատարելու համար, ինչպէս նաև խղճի քննութեան մի քանի կէտեր: Ըստ աւետարանական հատուածների առանձնացուած թեմաները հետևեալն էին

-կայացնել որոշումներ՝ յօգուտ յաւիտենական կեանքի՞, թէ՞ կորստեան, ըստ Բ Օր. 30:14-20,

-հանդիպել յիսուսին և հետևել Նրան, ըստ Հվհ. 1:35-39,

-սիրել Աստծուն ամբողջական ձևով, ըստ Մրկ. 12:28-33,

-բաց լինել Աստծուն լսելու համար՝ Սամուէլ մարգարէի օրինակով, ըստ Ա Թգվ. 3:1-10,

-երախտապարտ լինել և գոհութիւն յայտնել Աստծուն, ըստ Ղկ. 17:11-19,

-քանանացի կնոջ աղոթք-աղերսանքը և մեր աղօթքը, ըստ Մտթ. 15:21-28:

Այս թեմաների շուրջ հոգևոր վարժանքներն ուղեկցւում էին Սուրբ Հաղորդութեան առջև երկրպագութեան լուռ աղօթքներով և առանձնական խորհրդածութիւններով:

Դեկտեմբերի 11-ը՝ վերջին օրը, ամբողջութեամբ նուրվեց ժողովներին՝ Ավագերեցների ժողովը՝ 3 աւագերէցների, Սրբազան Հոր և քարտուղարի մասնակցությամբ, ապա՝ Քահանայից ընդհանուր ժողովը՝ բոլոր հոգևորականների մասնակցութեամբ: Այս ժողովների ընթացքում հաստատուեց Առաջնորդութեան հնգամյա ռազմավարութիւնը և գործողութիւնները, ներկայացուեցին հոգևորականների կողմից լրացված հարցարանների տեղեկութիւնները՝ ժողովրդապետութիւնների ներկա դրության և անելիքների մասին, քննարկուեցին հիմնական մարտահրաւէրները և խնդիրները, դրանց լուծման ուղղութեամբ 2025-ին կատարուած քայլերը, նախատեսուող քայլերը: Առաջնորդ Հայրը, հոգևորականների հետ քննարկումների արդիւնքում կայացրեց մի շարք որոշումներ, կատարուեցին նշանակումներ, որոնք կհաստատուեն համապատասխան վճռագրերով, յանձնարարեց ստեղծել կրօնի դասաւանդման, հրատակութիւնների, ծիսական յանձնախմբեր՝ յստակ աշխատանքային ծրագրերով հանդերձ:

Դիւան Առաջնորդութեան Կաթողիկէ Հայոց

 

 

 

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

17/12/2025, 10:13